հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Վարդենիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Վարդենիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 25-ին Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 57-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։

Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: