հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու ընտանիքների 7-րդ և 8-րդ երեխաները

Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու ընտանիքների 7-րդ և 8-րդ երեխաները

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են՝ 2023 թվականի օգոստոսի 15-ին Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի բնակիչներ Ալիկ Մովսիսյանի և Լիլիթ Գևորգյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Սաթենիկը, 2 կիլոգրամ 800 գրամ քաշով։ Սաթենիկն ունի երկու եղբայր և չորս քույր, հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
 
՛՛Իսկ օգոստոսի 24-ին նույն բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի բնակիչներ Ավետիս Ավետիսյանի և Գայանե Հովհաննիսյանի ընտանիքի 8-րդ երեխան՝ Բեկը, 3 կիլոգրամ 500 գրամ քաշով։ Բեկն ունի երեք եղբայր և չորս քույր։
Նորածիններն առողջ են՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: