շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Վարդենիսցի 4 դպրոցական մրցանակակիր են դարձել Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում

Վարդենիսցի 4 դպրոցական մրցանակակիր են դարձել Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 4 դպրոցական մրցանակներ են նվաճել  «MINDSKILLS GLOBAL -23» առցանց օլիմպիադայում։

Ինչպես  տեղեկացնում են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Մենթալ թվաբանության օլիմպիադային մասնակցել են 23 երկրների 1976 դպրոցների աշակերտներ, որոնց թվում են եղել նաև Վարդենիսի է․ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտներ Դավիթ Սուքիասյանը, Մայիս Ղազարյանը, Նարե Գրիգորյանը և Նարեկ Գրիգորյանը, ովքեր միաժամանակ համարվում են Վարդենիս քաղաքի Սոցիալ-կրթական կենտրոնի Մենթալ թվաբանության խմբակի սաներ։ Դավիթ Սուքիասյանը միջազգային օլիմպիադայում դարձել է 2-րդ, Մայիս Ղազարյանը, Նարեկ ու Նարե Գրիգորյանները՝ 3-րդ կարգի հաղթողներ։   

Մրցանակակիր դպրոցականներին ընդունել, շնորհավորել ու հուշանվերներ է  հանձնել Վարդենիս համայնքի ղեկավար  Ահարոն Խաչատրյանը։

  • Կիսվել: