ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարդավառի տոնին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Մանկական զբոսայգի երթ կիրականացվի

Վարդավառի տոնին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Մանկական զբոսայգի երթ կիրականացվի

Հուլիսի 23-ին` Վարդավառի նախատոնակին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց Վարդավառի տոնին նվիրված երթ կիրականացնեն դեպի Մանկական զբոսայգի, որտեղ ավանդական ծեսերի, թատերական ներկայացման, ազգային երգ ու պարի միջոցով կտոնեն Վարդավառը։ 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ երիտասարդները տարիներ շարունակ իրականացնում են ազգային տոների վերածննդի ծրագիրը, որի շրջանակներում երթեր ու միջոցառումներ են կազմակերպում Սուրբ Սարգսի, Բարեկենդանի, Սուրբ Հարության, Համբարձման, Վարդավառի ու այլ տոների առիթներով։ 
 

Նախորդ երկու տարիների ընթացքում հայտնի պատճառներով ծրագրերը չեն իրականացրել, սակայն այս տարի երիտասարդները որոշել են վերականգել։

 

  • Կիսվել: