չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Վարդաշենում երիտասարդը 74-ամյա տղամարդու գրպանից փող է հափշտակել

Վարդաշենում երիտասարդը 74-ամյա տղամարդու գրպանից փող է հափշտակել

Մայիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 74-ամյա տղամարդը հայտնել էր, որ Վարդաշենի 9-րդ փողոցում անհայտ անձը իր գրպանից բացահայտ փող է հափշտակել:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 36-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: