երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
«Վարդաշեն» ՔԿՀ-ում սմբուկով ուտեստի տարայում հայտնաբերվել է բջջային հեռախոս

«Վարդաշեն» ՔԿՀ-ում սմբուկով ուտեստի տարայում հայտնաբերվել է բջջային հեռախոս

Օգոստոսի 21-22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օրվա տարբեր ժամերի չնախատեսված խուզարկություններ են իրականացրել հիմնարկի խցերում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկությունների արդյունքում խցերից մեկի սառնարանում՝ սմբուկով ուտեստի տարայում, հայտնաբերվել է բջջային հեռախոս: Եվս մեկ բջջային հեռախոս և լիցքավորման քարտ հայտնաբերվել են այլ խցում՝ ներքնակի մեջ պատրաստված թաքստոցից:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: