հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վարչապետը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է «Ազնավուր» կենտրոնի ստեղծման ընթացքը

Վարչապետը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է «Ազնավուր» կենտրոնի ստեղծման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագծի իրականացմանը՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Երևանում Շառլ Ազնավուրի կյանքը, գործունեությունն ու կարիերան ներկայացնող կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին:

  • Կիսվել: