ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարչապետը կորոշի․ ԱԻ նախարարը` ՆԳՆ–ում իր պաշտոն զբաղեցնելու մասին

Վարչապետը կորոշի․ ԱԻ նախարարը` ՆԳՆ–ում իր պաշտոն զբաղեցնելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը դեռ վաղ է համարում խոսել ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունում իր որևէ պաշտոնի նշանակվելու մասին։

Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարն ասաց․« Դեռ վաղ է խոսել այդ մասին, նման քննարկում չի եղել։ Փոփոխությունները դեռ առջևում են, վարչապետի լիազորությունն է, վարչապետը կորոշի»։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը, ԱԻՆ–ն ու միգրացիոն ծառայությունը կմավորվեն և կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։

  • Կիսվել: