Վարչապետը կոչ է անում հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հրաժարվել պոլիէթիլենային տոպրկաներից, և հորդորում դրանք փոխարինել բազմակի օգտագործման կտորե տոպրակներով։
«Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների համար վերցնում ենք բազմակի օգտագործման կտորե տոպրակներ:»,- գրել է նա։
Հավելենք, որ պոլիէթիլենային տոպրակները մի քանի հարյուր տարի չեն քայքայվում, և, մնալով բնության մեջ, աղտոտում են ջրամբարներն ու անտառները, դառնում ցամաքային կենդանիների, թռչունների, ձկների ու ծովային կենդանիների ոչնչացման պատճառ։