չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Վարչապետը «Ֆեստիվառ»-ի այցելուներին հրավիրել է Վազաշեն՝ համեղ թուզ համտեսելու և գնելու (տեսանյութ)

Վարչապետը «Ֆեստիվառ»-ի այցելուներին հրավիրել է Վազաշեն՝ համեղ թուզ համտեսելու և գնելու (տեսանյութ)

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնին մասնակցելու համար Տավուշի մարզ եյցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ինստագրամ»-ի և մյուս սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել Վազաշենից:

Վարչապետը նշում է, որ Վազաշենը Բերդի ճանապարհին է, հրաշալի վայր, որտեղ բնակչությունը առատ ու համեղ բերք է ստանում:

Նա նշել է, որ տարվա այս սեզոնին Վազաշենից կարելի է ձեռք բերել 1 դույլ համեղագույն թուզ՝ ընդամենը 2000 դրամով: Վարչապետը ներկայացրել է նաև մյուս մրգերի արժեքը՝ հորդորելով Երևան ու մարզեր վերադառնալիս կանգ առնել Վազաշենում, անպայման գնել ու փորձել համեղ թուզը:

Տեսանյութը՝ այստեղ

  • Կիսվել: