երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վարչապետն այցելել է Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան

Վարչապետն այցելել է Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան: Այն այժմ վերակառուցվում է:

Վարչապետին ներկայացրեցին վերակառուցման շրջանակներում տարվող աշխատանքները և թանգարանի պատմությունը:

Նշենք, որ վերակառուցման աշխատանքների համար ներդրվել է 90 միլիոն դրամ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել այս տարվա նոյեմբերին:

Թանգարանը վերանորոգվում է պետբյուջեի միջոցներով` համայնքի համաֆինանսավորմամբ: 1974 թվականին կառուցված Վանաձորի կերպարվեստի թանգարանի ֆոնդերը ներառում են ավելի քան 1700 թանգարանային նմուշ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Վանաձոր է այցելել՝ մասնակցելու քաղաքի օրվա միջոցառումներին:

 

  • Կիսվել: