շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վարչապետն ապրիլի 14-ին կմասնակցի տեսակոնֆերանսի ձևաչափով ԵԱՏՄ գագաթնաժողովին

Վարչապետն ապրիլի 14-ին կմասնակցի տեսակոնֆերանսի ձևաչափով ԵԱՏՄ գագաթնաժողովին

Ապրիլի 14-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 1lurer.am-ին լուրը հաստատեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: Այն կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով:

Կրեմլի մամուլի ծառայությունից էլ հայնում են, որ հիմնական ուշադրությունը կդարձվի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական կայունության պահպանման ուղղությամբ համատեղ քայլերին:

Հանդիպման արդյունքներով նախատեսվում է ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը:

  • Կիսվել: