հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250,000 դոլար չի ծախսվել. տարածվող տեղեկությունը կեղծ է

Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250,000 դոլար չի ծախսվել. տարածվող տեղեկությունը կեղծ է

Լրատվամիջոցներում շրանառվում է տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս շուրջ 210 000 եվրո (250 000 ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար։ Ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ դարձավ հատկապես ֆեյսբուքի հայկական տիրույթում, գրում է infocheck.am-ը:

Տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» կառավարությունից հայտնեցին, որ լրատվամիջոցների հիշյալ հրապարակումը ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Նշենք նաև, որ վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործընթացի մանրամասները հանդիսանում է պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն և կարգավորվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքով։

 

 
 

  • Կիսվել: