Վարչապետի մասնակցությամբ տարածված՝ օրական մինչև 100 հազար դրամ եկամուտ ունենալու մասին տեսանյութը կեղծ է․ Չախոյան
Համացանցում հայտնվել է կեղծ տեսագրություն, որտեղ իբրև թե վարչապետ Փաշինյանը հայտնում է Մարկ Ցուկերբերգի հետ հիմնած ներդրումային ֆոնդի մասին և կոչ է անում քաղաքացիներին գրանցվել ինչ-ոչ կայքում՝ խոստանալով օրական մինչև 100,000 դրամ եկամուտ։
Այս մասին գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, ով տեղեկացնում է, որ վարչապետի մասնակցությամբ տարածված՝ օրական մինչև 100 հազար դրամ եկամուտ ունենալու մասին տեսանյութը կեղծ է, դրամաշորթման նպատակ է հետապնդում․
«Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք նմանօրինակ՝ ոչ պաշտոնական տեսագրություններից, որպեսզի չդառնաք համացանցային դրամաշորթության զոհ»։


