Վարչապետի հանձնարարությամբ քաղաքացիներին տուգանող ոստիկանները նրանց դիմակ են տալիս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում տեղեկացրեց, որ այսօրվանից արդեն կամավորներ կան, որ շրջում են քաղաքում եւ դիմակներ են առաջարկում:
Նա նշեց. «Ես հանձնարարել եմ, որ ոստիկանները նրանց, ում տուգանում են 10 հազար դրամ՝ դիմակ չկրելու համար, նաեւ դիմակ տան: Ընդ որում պետք է ապահովել, որ հենց վաղվանից այդ հանձնարականը կատարվի»:



