հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը:  

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում տեղի է ունենում Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ դեկտեմբերի 4-ին ժամը 12:00-ին: Ներքին գործերի նախկին նախարար Սիրադեղյանը մինչեւ մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: