Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի մեկին ասել էր, որ ինքն ու իր ընտանիքի անդամնեիրը վարակվել են կորոնավիրուսով: Վարչապետը գործունեությունը շարունակում է հեռավար։



