երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վարչապետ եղած ժամանակ մի քանի անգամ մեքենայով ճանապարհին եմ մնացել. Փաշինյանը մեկնաբանեց Սիմոնյանի համար նոր մեքենա գնելու անհրաժեշտությունը

Վարչապետ եղած ժամանակ մի քանի անգամ մեքենայով ճանապարհին եմ մնացել. Փաշինյանը մեկնաբանեց Սիմոնյանի համար նոր մեքենա գնելու անհրաժեշտությունը

Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար պետբյուջեի միջոցներով ծառայողական նոր՝ մոտ 200 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա գնելուն եւ դրա անհրաժեշտությունը հիմնավորեց նրանով, որ հներն ամեն օր փչանում էին:

՛՛Ես վարչապետ եղած ժամանակ մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին եմ մնացել, ընդ որում՝ բնակավայրի մեջ։ Խնդիր չի՝ կարամ իջնեմ, բրդեմ մեքենան խոդի գցելու համար՝ պարզությունը չեմ կորցրել, որ ասեմ՝ վայ, ոնց։ Բայց հասկանում ե՞ք՝ 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան փչացել է, մարդիկ ասել են՝ վայ, վարչապետ ջան, էս ի՞նչ ա եղել, կարող ա՞ սվեչա ա թրջել, եւ այլն, եւ այլն, էդ մեքենաները ձեռք են բերվել, օրինակ, 2007թ-ին։ Էդ մեքենան նրա համար չէ, որ ինձ մի տեղից մյուս տեղը տեղափոխի, այլ որ ՊՊԾ-ն իրականացնի իր վրա դրված պարտականությունները՛՛,-ասաց նա։

Վարչապետը պարզաբանեց. ՛՛Ինչո՞ւ է ԱԺ նախագահի համար նոր մեքենա գնվում. երբ նայում ենք՝ ինչքան գումար է ծախսվում հին մեքենայի սպասարկման վրա ամեն ամիս՝ միլիոնավոր դրամներ։ Էն ժամանակ, երբ ես ասում էի՝ մեքենա պետք չի գնել, հիմա իմ դիմաց բերում դնում են, ասում՝ պարո՛ն վարչապետ, արդեն 30 միլիոն դրամ ծախսել ենք էս մեքենայի սպասարկման համար, որովհետեւ ամեն օր էս մեքենան փչանում ա, Ձեր՝ մեջը չեղած ժամանակ էլ ա փչանում, տանում, պետական փող ենք ծախսում, եկեք փող դնենք, նորն առնենք, որ ավելի էժան ծախսենք։ Ասում են՝ աղքատ երկրում ո՞նց էդքան փող կտան, մեքենա կառնեն․․․սենց ասացվածք կա՝ ես էդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ ու ամեն տարի փոխեմ։

Չեմ ասում, թե սխալ են անում, որ քննադատում են, ես էլ էի ասում՝ չէ, չի լինի, բայց հիմա բերում դեմս դնում են՝ ինչքան ծախս է արվում։ Էդ խնդիրը կա, մեր փոխվարչապետերն են գնում, ճամփին մնում՛՛:

  • Կիսվել: