շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վարակի դեմ պայքարում, մեղմ ասած, առաջընթաց չկա. Գևորգ Պետրոսյան

Վարակի դեմ պայքարում, մեղմ ասած, առաջընթաց չկա. Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում տիրող կորոնավիրուսային իրավիճակին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ես ոչ մաթեմատիկայի գիտակ եմ, ոչ էլ բժշկության, բայց մի բան, այնուամենայնիվ, անվիճելի է...

Եթե վարակվողների քանակն օր-օրի գերազանցում է ապաքինվածների քանակը, ուրեմն վարակի դեմ պայքարում, մեղմ ասած, առաջընթաց չկա...

Այդ իրավիճակին որքանո՞վ է համահունչ մի շարք սահմանափակումների վերացումը...

 

Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում...

Երբ ես գրառում արեցի սահմանափակումներն անհաշվենկատ իրականացնելու, մարդկանց տանը նստացնելու և սովի մատնելու անթույլատրելիության մասին, ով ասես՝ ամենավերջին վիրավորանքներով կեղծ էջերից դմփ-դմփացին, բա հիմա ինչու՞ են լռում էտ հրոսակները։

Թե՞ արդեն կարող ենք արձանագրել, որ այդ սահմանափակումներն էն գլխից էլ անիմաստ ու ինքնանպատակ են եղել, և արդյունքում դարձյալ տուժեց աշխատավարձով ապրող քաղաքացին, «հպարտ», բայց խեղճ ու ընկճված քաղաքացին...»:

  • Կիսվել: