ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Փաշինյանը գնալու է արտահերթի, որովհետև գիտի՝ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Փաշինյանը գնալու է արտահերթի, որովհետև գիտի՝ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը դիտարկում է արտահերթ ընտրությունների արագ գնալը, որովհետև գիտի՝ ՌԴ-ն մինչև տարվա վերջ թանկացնելու է գազը, Ալիևը գալու է նոր սահմանադրության հետևից, իսկ ԵՄ-ն՝ տարբեր օրենքների, որոնք վերաբերվում են փոքրամասնություններին։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Ստեփանավանում համայնքային ընտրություններին իրենց թեկնածուի և թիմակիցների ձերբակալությունները համապետական ընտրությունների օրինակով է արվում, երբ սպասում են, որ մոտենան ընտրությունների օրերը ու չեզոքացնեն ընդդիմադիրներին»,- նշել է նա։

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրենք պետք է փորձեն համոզել ընդդիմությանը գնալ սահմանադրական հանրաքվեի, Կարապետյանը նշել է, որ «եթե համոզել նշանակում է ընդդիմադիրներին ձերբակալել, գործեր սարքել, հետապնդել», ապա իրենք երբեք չեն «համոզվելու»։

  • Կիսվել: