շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարակակիրների խմբում երեխաներ և հղիներ քիչ կան․ Արսեն Թորոսյան

Վարակակիրների խմբում երեխաներ և հղիներ քիչ կան․ Արսեն Թորոսյան

Պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, պիկ կարող է լինել ցանկացած պահի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պիկը միշտ երեւում է, երբ արդեն սկսում ես ամեն օր նվազող դեպքեր, եթե մենք ազգովի այդ բոլոր միջոցառումներն իրականացնենք, շարունակենք հայտնաբերումները եւ ինչ-որ մի պահից սկսենք ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել, կարող ենք ասել՝ երեկ չէ առաջին օրը վիրուսի պիկն էր եւ այսուհետ ունենալու ենք անկում։ Այդ օրը կանխատեսել մենք չենք կարող, սական ամեն ինչ պետք է անենք, որ այդ օրը մոտենա»,- ասաց նախարարը։

Դիտարկմանը, որ այսօրվա վարակիրների թիվը «թռիչքաձեւ աճի» է հասել, նախարարը չհամաձայնեց. «Ես չէի անվանի թռիչքաձեւ աճ, պարզապես կանվանեի՝ այսօր ավելի շատ դեպք էր, քան՝ երեկ։ Պայմանավորված է 2 հանգամանքով. իհարկե, կա վարակի տարածում, որը ոչ ոք չի կարող հերքել, կան նոր օջախներ, հատկապես բերովի, ինչպես նաեւ նախկինում եղած օջախներից նոր օջախների առաջացում, ինչպես նաեւ մեր կողմից ամեն օր կատարվող թեստավորման աճով»։

Նախարարը նաև հայտնեց,  որ վարակակիրների խմբում երեխաներ քիչ կան, հղիների թիվը նույնպես քիչ է. «Կան տարեցներ, որոնք ռիսկային խմբում են։ Պացիենտների մոտ 80 տոկոսը գրեթե անսիմպտոմ է, այսինքն՝ կամ շատ թեթեւ ջերմություն ունի»։

 

 

 

  • Կիսվել: