հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ո՞ւմ ենթակայության տակ է գտնվում «Հաղթանակ» զբոսայգում իրականացված վանդալիզմի հատվածը. պաշտպանության նախարարությա՞ն, թե՞ զբոսայգում

Ո՞ւմ ենթակայության տակ է գտնվում «Հաղթանակ» զբոսայգում իրականացված վանդալիզմի հատվածը. պաշտպանության նախարարությա՞ն, թե՞ զբոսայգում

Երեկ անհայտ անձինք «Հաղթանակ» զբոսայգում պոկել են Հայրենական պատերազմում զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակները: Տեսանյութը արագ տարածվեց համացանցում:

«Հաղթանակ» զբոսայգու փոխտնօրեն Գոռ Սարգսյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հատվածն իրենց վերահսկողության տակ չէ. «Մենք վերահսկում ենք միայն ատրակցիոնների մասը: Իսկ այդ մասը ՊՆ-ի վերահսկողության տակ է»:

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն էլ հակառակ պնդումն արեց. «Այնտեղ միայն «Մայր Հայաստան» պատմության թանգարանն է, որ պատկանում է պաշտպանության նախարարությանը: Թանգարանից դուրս հարակից տարածքը ՊՆ-ի ենթակայության տակ չէ»:

Իսկ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ տեղեկացրեց, որ այդ մասով ոստիկանությունում ահազանգ, հաղորդում չի ստացվել:

  • Կիսվել: