չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը

Վանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ  վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում:  

Ստահակը կամ ստահակները կոտրել ու պղծել են ժողովրդին հայտնի՝ գաջի գործարանի հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռի մոտ՝ տուֆե մեծ պատվանդանի վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի քանդակի դեմքը, ձեռքերն ու ոտքերը: Մինչ այս օրերին հայությունը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի հրոսակների կողմից Արցախում կատարվածն ու կատարվող վանդալիզմի դեպքերը, Երևանի սրտում նման արարք է կատարվում:  

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ոստիկանությունը կհայտնաբերի սրբապղծին կամ սրբապիղծներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում կանխվեն նման դեպքերը:  

Պատվանդանի վրա տեղադրված ցուցանակից տեղեկանում ենք, որ  մուտքը դեպի Սուրբ Հարություն եկեղեցի է տանում:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: