երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծողը հայտնաբերվել է

Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծողը հայտնաբերվել է

Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (Վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: