կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վանաձորում ոստիկանները քաղաքացուն բռնել են տերմինալից գողություն անելու պահին (տեսանյութ)

Վանաձորում ոստիկանները քաղաքացուն բռնել են տերմինալից գողություն անելու պահին (տեսանյութ)

Դեկտեմբերի 17–ին Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում շրջիկ ծառայություն իրականացնող Բազումի բաժնի համայնքային ոստիկանները նկատել էին, որ դիմակավորված անձը լինգով կոտրում է վճարային տերմինալը։ Արագ մոտեցել էին ու բռնել՝ կանխելով գողությունը։

Ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկված 29-ամյա տղամարդը Վանաձորի Բաղրամյան փողոցի բնակիչ է։

Քննությունը շարունակվում է:

  • Կիսվել: