ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վանաձորում նախկին վարժարանի շենքի հիմնական պատի վրա ճաք է առաջացել․ առկա է փլուզման վտանգ

Վանաձորում նախկին վարժարանի շենքի հիմնական պատի վրա ճաք է առաջացել․ առկա է փլուզման վտանգ

Հունիսի 2-ին, ժամը 13։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցում գտնվող նախկին վարժարանի շենքի հիմնական պատի վրա ճաք է առաջացել, առկա է պատի և տանիքի փլուզման վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ շենքի արտաքին պատի (մոտ 54 քմ) սալիկները մասամբ թուլացել են (մոտ 24 քմ)․ առկա է պատի և տանիքի փլուզման վտանգ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

  • Կիսվել: