երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Վանաձորում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցող ավտոերթը

Վանաձորում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցող ավտոերթը

Վանաձորում՝ Հայքի հրապարակից մեկնարկել է իրազեկման ավտոերթ։

Ավտոերթի մասնակիցներն այսկերպ իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:

  • Կիսվել: