հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Վանաձորի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բակում տնակ է այրվել

Վանաձորի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բակում տնակ է այրվել

Մարտի 4-ին, ժամը 04։49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բակում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի տնակի տանիքում (18 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։02-ին, մարվել՝ 06։33-ին։ Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ), առաստաղը (մոտ 6 քմ) և պատը (մոտ 4 քմ)։

  • Կիսվել: