հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վանաձորի տներից մեկում 18-ամյա աղջկա են կողոպտել. Նույն օրը կողոպտիչին հայտնաբերել են

Վանաձորի տներից մեկում 18-ամյա աղջկա են կողոպտել. Նույն օրը կողոպտիչին հայտնաբերել են

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Վանաձորի Ծատուրյան փողոցի տներից մեկում 18-ամյա աղջկա են կողոպտել։

Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ կերպով պարզվեց նաև կասկածվողի ինքնությունը և տեղեկությունը ստանալու օրը՝ երեկոյան, Վանաձորի բնակիչ 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Բազումի բաժին։

Ոստիկանությունում նա խոստովանեց, որ  որ նոյեմբերի 8-ին, ժամը 21-ի սահմաններում,  ապօրինի մտել էր  Ծատուրյան փողոցի 9 տուն  և բացահայտ հափշտակել 18-ամյա աղջկա բջջային հեռախոսը: Գողոնը հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: