ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վանաձորցի Եվգին տատիկը նշում է 100-ամյակը

Վանաձորցի Եվգին տատիկը նշում է 100-ամյակը

Վանաձորի բնակչուհի Եվգին Աբրահամյանին այսօր ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հյուրընկալվել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Վանաձորի մարզպետարանից։

Մեկ դարը բոլորած տատիկը ծնունդով մարցեցի է, ապրել, աշխատել ու ընտանիք է կազմել հայրենի գյուղում, մեծացրել 5 զավակ, ունի 9 թոռ, 15 ծոռ:

Վերջին 5 տարիներին, սակայն, բնակվում է Վանաձորում. դստեր խնամքին է: Ա. Խաչատրյանը ջերմորեն շնորհավորեց Եվգին տատիկին՝ մաղթելով քաջառողջություն և սիրով լեցուն երջանիկ ծերություն: - Հայ կնոջ համբերատար տեսակով և օրինակով Դուք սերունդներին եք ավանդում չերկնչելու, ամուր լինելու և հավատով ապրելու կարևոր գաղափարները,- ասաց նա:

Մարզի ղեկավարը շնորհավորագիր և դրամական պարգև հանձնեց տատիկի դստերը:անաձորի բնակչուհի Եվգին Աբրահամյանին այսօր ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հյուրընկալվել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ:

Մեկ դարը բոլորած տատիկը ծնունդով մարցեցի է, ապրել, աշխատել ու ընտանիք է կազմել հայրենի գյուղում, մեծացրել 5 զավակ, ունի 9 թոռ, 15 ծոռ: Վերջին 5 տարիներին, սակայն, բնակվում է Վանաձորում. դստեր խնամքին է:

Ա. Խաչատրյանը ջերմորեն շնորհավորեց Եվգին տատիկին՝ մաղթելով քաջառողջություն և սիրով լեցուն երջանիկ ծերություն:

- Հայ կնոջ համբերատար տեսակով և օրինակով Դուք սերունդներին եք ավանդում չերկնչելու, ամուր լինելու և հավատով ապրելու կարևոր գաղափարները,- ասաց նա: Մարզի ղեկավարը շնորհավորագիր և դրամական պարգև հանձնեց տատիկի դստերը:

  • Կիսվել: