չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Վանաձորցի դպրոցականները ԱԺ-ում բարձրաձայնել են իրենց մարզի խնդիրները

Վանաձորցի դպրոցականները ԱԺ-ում բարձրաձայնել են իրենց մարզի խնդիրները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիականպայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի անվանթիվ 30 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Պատգամավորը խորհրդարանի հյուրերին է ներկայացրել Ազգային ժողովի գործառույթները, օրենսդրական նախաձեռնությունների մշակման ճանապարհները։

Աշակերտները հարցեր են ուղղել Հայաստանի արտաքին հարաբերությունների, կրթության ոլորտի վերաբերյալ:

Հյուրերը բարձրաձայնել են նաեւ իրենց մարզի խնդիրները, մասնավորապես, պատմամշակութային կոթողների պահպանմանը, զարգացման կենտրոնների, հանգստյան գոտիների ստեղծմանը վերաբերող իրենց մտահոգությունները։

  • Կիսվել: