ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վանաձոր քաղաքի Բազումի ոստիկաններն իրականացրել են «Լինգդ լինգ էլ մնաց» օպերացիան. 29-ամյա գողը բռնվել է

Վանաձոր քաղաքի Բազումի ոստիկաններն իրականացրել են «Լինգդ լինգ էլ մնաց» օպերացիան. 29-ամյա գողը բռնվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներն իրականացրել են «Լինգդ լինգ էլ մնաց» օպերացիան:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Վանաձոր քաղաքում՝ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող վճարային տերմինալներից գողություն կատարելու պահին բռնել և Բազումի ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու:   Պարզվել է, որ համայնքային  ոստիկաների ստացված տեղեկությունները հավաստի էին:

Բերման ենթարկվածը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Ա. Մ.-ն էր, փորձում էր Տիգրան Մեծի պողոտայի 75 հասցում գործող «Ինեկոբանկի» դիմաց գտնվող վճարային տերմինալը «իրենով անել»: Նա դիմակավորված, մետաղյա լինգով մինչ փորձում էր իրագործել իր խելքով ասած՝ «դարի կողոպուտը», ոստիկանները հենց տեղում փորձում են վնասազերծել նրան, սակայն նա դեպքի վայրից դիմում է փախուստի:   Բայց, ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «կատվի խաղը մկան մահն է». Ա.Մ.-ն բռնվում է ոստիկանների կողմից:   Նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող մետաղյա լինգը, դիմակը և ձեռնոցները:  

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վճարային տերմինալում եղել է մոտ 1,5 միլիոն դրամ: 

  • Կիսվել: