երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Վանաձոր - Ալավերդի ճանապարհին բեռնատար է այրվել

Վանաձոր - Ալավերդի ճանապարհին բեռնատար է այրվել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Volvo մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1986 թ․) խցիկում:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 24-ին, ժամը 00։22-ին, մարվել՝ 02:23-ին։ Այրվել են խցիկը և դիմացի անվադողերը։

  • Կիսվել: