շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վահրամ Սահակյանը Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին մեղադրում է տնտեսական հանցագործության մեջ

Վահրամ Սահակյանը Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին մեղադրում է տնտեսական հանցագործության մեջ

Դրամատուրգ Վահրամ Սահակյանը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին մեղադրում է տնտեսական հանցագործության մեջ: Այս մասին նա ակնարկել է ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Տեղեկացնեմ, որ ՀՀ ԿԳՍՄ-ին ենթակա Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ադմինիստրացիան, մարտի 25-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ, տպագրել և վաճառել է այնպիսի ներկայացման տոմսեր, որը ոչ միայն չի կայացել, այլև, որի համար չկա որևէ պայմանագիր և փաստաթուղթ։ Առայժմ սա կարելի է որակել որպես մի խումբ անձանց կողմից կատարված տնտեսական հանցագործություն», - գրել է նա:

Oրեր առաջ Ռուսական թատրոնը չեղարկել էր Վահրամ Սահակյանի՝ ապրիլի 19 և 20-ին Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում կայանալիք «Անմարդկային կատակերգություն»ներկայացումը: Դրամատուրգն ահազանգել էր, որ ԿԳՄՍ նախարարությունն է զանգահարել թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին և արգելել բեմ տրամադրել իրեն:

Ռեժիսորի որակմամբ՝ Հայաստանում ստեղծագործելը դարձել է վտանգավոր, ինչի մասին նա պատրաստվում է բարձրաձայնել միջազգային տարբեր հարթակներում:

  • Կիսվել: