ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Վահե Ղազարյանի դեմ պայքարին միացել են սորոսամերձ շրջանակները․ «Հրապարակ»

Վահե Ղազարյանի դեմ պայքարին միացել են սորոսամերձ շրջանակները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դեմ սորոսական ՀԿ-ների պայքարին միացել են նաեւ սորոսամերձ շրջանակները։ Անցած շաբաթ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ԱԺ-ում փոխոստիկանապետից հաշիվ էր պահանջել, թե ինչու են «Պոլիգրաֆ» ակումբում «բռնություն» գործադրել։

Հիշեցնենք, որ թմրանյութ էին փնտրել՝ խուզարկություն արել, բերման ենթարկել 41 անձի, 4-ի մոտ թմրամիջոց էին գտել։ Իսկ նախօրեին Ղազարյանից հաշիվ էր պահանջում Մարիա Կարապետյանը։ Որոշ տեղեկություններով, ակումբ այցելողների մեջ կան սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դա է հուզել նրանց իրավունքների պաշտպանությամբ մտահոգ անձանց։

«Պարոն նախարար, ես այդ օրը կարող էի լինել այդ ակումբում: Որպես միջին վիճակագրական քաղաքացի՝ կարող եմ երաշխավորել, որ ամենաթունդ բանը, որ ես օգտագործում եմ, սուրճն է: Հետեւաբար, ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ մասշտաբի բացահայտման համար է, որ ես պետք է խուզարկության ենթարկվեմ եւ ձերբակալվեմ»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ մեծ աշխատանք է տարվել. «Փորձաքննության ավարտից հետո խոստանում եմ իրազեկել: Ինչ վերաբերում է՝ ոստիկանության գործողություններն իրավաչափ են, թե ոչ, դրանք կպարզեն նախաքննությունը եւ ծառայողական քննությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: