ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վահան Քերոբյանն այցելել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

Վահան Քերոբյանն այցելել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն այցելել են ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն։
 
Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնում իրականացվող գիտական հետազոտություններին և քննարկել այդ արդյունքների առևտրայնացման հնարավորությունները։
 
Կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են լաբորատորիաներում, ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու արտադրական հնարավորություններին։
 
Ներկայում կազմակերպությունն արտադրում է 4 տեսակ դեղամիջոց և դեղահումք է արտահանում Ուկրաինա և Բելառուս։
 

  • Կիսվել: