շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահագն Ալեքսանյանի արած արտահայտությունները պետք չի կոնտեքստից կտրել. Փաշինյանը՝ լրագրողների վերաբերյալ պատգամավորի խոսքերի մասին

Վահագն Ալեքսանյանի արած արտահայտությունները պետք չի կոնտեքստից կտրել. Փաշինյանը՝ լրագրողների վերաբերյալ պատգամավորի խոսքերի մասին

Վահագն Ալեքսանյանի արած արտահայտությունները պետք չի կոնտեքստից կտրել. նա բոլորովին այլ բան է ասել: Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է իր համար ընդունելի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից լրագրողներին ՛՛վերբալ մարմնավաճառներ՛՛ անվանելու հայտարարությունը:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Նա բռնության քարոզին է անդրադարձել, ապօրինության քարոզին է անդրադարձել: Եթե ես լինել գործող լրագրող, ես այդ հայտարարություններն ինձ չէի վերագրի, եթե ես իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ:

Ես շատ կարեւոր եմ համարում, որ ի վերջո, լրատվամիջոցները գործեն թափանցիկ: Լրատվամիջոցները այսօր պաշտոնյաներից պահանջում են, որ նրանք լինեն թափանցիկ, իսկ լրատվամիջոցները չպե՞տք է գործեն թափանցիկ: Պետք է գործեն եւ կգործեն թափանցիկ: Մենք դրա համար ընդունել ենք օրենսդրություն լրատվամիջոցների թափանցիկության եւ հաշվետվողականության մասին: Մենք նույն կարգավորումներն անում ենք կուսակցությունների համար, եւ լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ ենք դնում, որ հանրությունն էլ կարողանա լրատվության մեջ առկա հնարավոր քաղաքական շահագրգռությունները բացահայտել՛՛:

Վարչապետի խոսքով՝ կառավարության ծրագրում էլ դրված են, որ լրագրողական էթիկայի կանոնների կարգավորման հարցը լուծվի. ՛՛Մենք պետք է օրենսդրական մեխանիզմները ստեղծենք, որպեսզի լրագրողական հանրությունն ինքը զբաղվի դրանով, ինքը սահմանի էթիկայի կաննոնները եւ պահպանի դրանք: Իսկ պատգամավոր Ալեքսանյանը տվել է քաղաքական գնահատական եւ շատ դժվար է այդ գնահատականը անհիմն համարել վերաբերելի մասով՛՛:

  • Կիսվել: