Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է․ ԱԻՆ
Փետրվարի 20-ին, ժամը 05:28-ին հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 43 հասցեի մոտակայքում: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու թիվ 47/9 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել է՝ 06:35-ին։ Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է (12 քմ):