երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վաղը «Դալմա Գարդեն Մոլ»-ը չի աշխատի

Վաղը «Դալմա Գարդեն Մոլ»-ը չի աշխատի

«Դալմա Գարդեն Մոլ»-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել այնտեղ նկատված տեղային ցնցումների վերաբերյալ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը:

Գրառումն ամբողջությամբ ներկլայացնում ենք ստորև.

 

«Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։

Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»։

 
 

  • Կիսվել: