շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղը 24 ժամով կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը

Վաղը 24 ժամով կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 24-ին՝ ժամը 10.00-ից մինչև մայիսի 25-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանայինի, Գագարինի, Միրաքյան, Մարտիկյան, Ռ.Մելիքյան, Ծերենցի, Վ.Մամիկոնյան, Ա.Մանուկյան, Ջիվանի, Միքայելյան, Դուրյան, Իսրայել Օրի, Վանթյան, Մալաթիայի, Կուրղինյան, Մեծարենցի, Հովնաթանի, Վեգների, Քեսաբցիների փողոցների, Շահումյան 1-7, 16 փողոցների և նրբանցքների, Տիչինայի 1-42 համարների և նրբանցքների, Արարատյան 1, 2 զանգվածների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: