կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վաղվանից ջերմաստիճանը կսկսի բարձրանալ 5-9 աստիճանով

Վաղվանից ջերմաստիճանը կսկսի բարձրանալ 5-9 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Փետրվարի 17- 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան 2-5 մ/վ, փետրվարի 18-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: