չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վաղվա ջրանջատումների մասին

Վաղվա ջրանջատումների մասին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի պատճառով այսօր, հունիսի 30-ին, ժամը 22.00-ից Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16 և 17 թաղամասերի շենքերի վերին հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, վաղը, հուլիսի 1-ին, առավոտյան ժամը 9.00-ից կդադարեցվի դրանց ջրամատակարարումը: Նշված թաղամասերի ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մինչև ժամը 16.00-ն:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

  • Կիսվել: