երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վաղն արթնանալու ենք կիսաքանդ, փոշոտ, ծառերից զուրկ քաղաքում. Մարությանի գրառումները՝ նախքան քաղաքապետ դառնալը

Վաղն արթնանալու ենք կիսաքանդ, փոշոտ, ծառերից զուրկ քաղաքում. Մարությանի գրառումները՝ նախքան քաղաքապետ դառնալը

Երեկվանից համացանցում տարածվում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախկինում արված գրառումները՝ կապված քաղաքի տոնակատարությունների հետ: 

Մինչ քաղաքապետ դառնալըՄարությանը մասնավորապես գրում էր. «Այսօր 500.000 դոլար ծախսեցին տոնակատարության համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոշոտ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգետ և տգեղ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկներով և հոգնած լոգոյով չեք խաբի»:

Սակայն նրա քաղաքապետության օրոք՝ այս տարի ամանորյա տոնակատարությունների վրա որոշվել է ծախսել կրկնակի ավել։ Նախօրեին Երեւանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 270 միլիոն դրամով ավելացրեց։ Մինչ այդ համայնքային բյուջեից հատկացրել էր 54 մլն, կառավարությունն էլ իր կողմից եւս 271 միլիոն 797 հազար դրամ ավելացրեց: Ընդհանուր բյուջեն 541 միլիոն դրամ կամ շուրջ 750 հազար դոլար կազմեց:

Սա բուռն քննադատության ալիք բարձրացրեց քաղաքային իշխանությունների հանդեպ։

  • Կիսվել: