շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տրանսպորտի թանկացումը կոռուպցիայի նպատակ ունի. Մարության

Տրանսպորտի թանկացումը կոռուպցիայի նպատակ ունի. Մարության

Եթե երկու տարի անց քաղաքային իշխանությունները անում են նույն բանը, բանական մարդը ի՞նչ կարող է մտածել, միայն, որ սա արվել է կոռուպցիայի համար: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման նախագծին։

Նա հիշեցրեց, որ դեռ երկու տարի առաջ իր օրոք միասնական տոմսային համակարգ ներդնելու մրցույթ է եղել, եւ հաղթող ընկերություն է ճանաչվել «Թելսելը», բայց դա չեզարկվել է, երկու տարի անցել է, նորից նոր մրցույթ են արել ու նորից նույն ընկերությունն է հաղթել:

«Երբ ինձ արդեն հանել էին եւ իմացա, որ չեղարկել են, ապշել էի: Իրոք, մտածում էի, որ ինչ-որ տեխնիկական հարց կա, բայց հետո տեսնում ենք, որ երկու տարի անց նույն ընկերությունը հաղթում է»,-ասաց Մարությանը:

Նա նկատեց, որ մինչեւ 2026 թվականը զգալիորեն բարձրանում են գույքահարկի գումարները, թանկացրել են կարմիր գծերը, շինթույլտվությունների համար վճարները. «Շատ մեծ գումարներ են հավաքվում համեմատած 2 տարի առաջվա: Այդ գումարները պետք է գնա հենց տրանսպորտի սուբսիդավորման վրա:

Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:

  • Կիսվել: