երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վաղարշյանի փողոցում շենքի բնակիչներին տարհանում են. շենքի 14-րդ հարկում բռնկված հրդեհի պատճառով

Վաղարշյանի փողոցում շենքի բնակիչներին տարհանում են. շենքի 14-րդ հարկում բռնկված հրդեհի պատճառով

Երեւանի Վաղարշյանի փողոցում շենքերից մեկի 14-րդ հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է, բնակիչներին տարհանում են:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Փրկարարներն իրականացնում են տարհանման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:06-ին:

  • Կիսվել: