կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Վաղարշյան 14/1 հասցեին հարակից` Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի․ Քաղաքապետարան

Վաղարշյան 14/1 հասցեին հարակից` Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի․ Քաղաքապետարան

Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում:

Այս մասին հաղորդագրություն են տարածել Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ Վաղարշյան 14/1 հասցեին հարակից` Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի:

«Հետիոտներին հորդորում ենք օգտվել Վաղարշյան և Հր.Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ»,– նշված է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: