ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուզում են մեզ ձերբակալել, որ Սյունիքի միջանցքի հարցին հեշտ լուծում տան․ Առուշանյան

Ուզում են մեզ ձերբակալել, որ Սյունիքի միջանցքի հարցին հեշտ լուծում տան․ Առուշանյան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ասել է, որ պատրաստ է դատվել, բայց ոչ այս անբարոյական կետով։

«Պատրաստ եմ դատվել, բայց ոչ այս անբարոյական կետով, մենակ թե մարդկանց հանգիստ թողնեն։ Մեկին պաշտոն են առաջարկում, մեկին՝ վախեցնում։ Ուզում են մեզ ձերբակալել, որ Սյունիքի միջանցքի հարցին հեշտ լուծում տան, շինարարական աշխատանքները սկսեն»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Քարահունջ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Լուսինե Ավետյանին ձերբակալելու դեմ պաշտպանի ներկայացրած բողոքի քննությունը:

  • Կիսվել: