երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուժեղն են այն ժողովրդավարությունները, որոնց հասարակությունները հասնում են դրան անդուլ պայքարով

Ուժեղն են այն ժողովրդավարությունները, որոնց հասարակությունները հասնում են դրան անդուլ պայքարով

Ժողովրդավարությունն անկասկած պետության զարգացման համար կարևորագույն կետերից է գրեթե հիմնական, դա չի քննարկվում, սակայն, ըստ իս, ուժեղն են այն ժողովրդավարությունները, որոնց հասարակությունները հասնում են դրան անդուլ պայքարով կամ, այլ կերպ ասած, օբյեկտիվորեն և փուլ առ փուլ ձեռք բերվող իրավունքներով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղակտիվիստ Սևակ Աղաջանյանը․
 
<<Սրա դասական օրինակն է Մեծ Բրիտանիան՝ այնտեղ ձևավորվեցին հասարակական ուժեր, որոնց մեջ կարևոր տեղ ուներ այսպես կոչված երրորդ դասը, այդ ուժերը ձևավորեցին ինտելեկտուալ, կազմակերպչական և ընդհուպ մինչև ֆիզիկական մի կորիզ, իսկ այդ կորիզն էլ խելամիտ ընտրությամբ բերեց լավ արդյունքի:
 
Մեր դեպքում, ցավոք, այդպես չեղավ:
Արդյունքում մենք ոչ թե հասանք ժողովրդավարությանը, այլ 2018 թվականին մեզ այն նվեր տրվեց և դա այն դեպքում, երբ մեր հասարակությունն, իր սոցիալական կառուցվածքով ու դրանից բխող ինստիտուցիոլան և հոգեբանական տարրերով, որևէ կերպ չէր պայքարել, իսկ արդյունքում էլ պատրաստ ու «արժանի չէր» ժողովրդավարությանը:
 
Արդյունքում էլ ժողովրդավարական իրավունքների հասած, սակայն դրա իրական բնույթը չգիտակցող և չհասկացող հասարակության անդամների մեծագույն մասն ընտրում է, ոչ թե իրական ժողովրդավարական ու ազգային արժեքների գիտակցմամբ, այլ՝ տարրական, իսկ հաճախ էլ ստորագույն կրքերին հագուրդ տալու մղումով, ինչից, ի դեպ, հիանալի օգտվում է Նիկոլը և ինչը, սակայն, հասարակական մակարդակում, հաճախ շատ վտանգավոր է>>։

  • Կիսվել: