ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուժեղացված ստուգայցեր Էրեբունու զբոսայգիներում

Ուժեղացված ստուգայցեր Էրեբունու զբոսայգիներում

ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, փոխգործակցելով ՀՀ ոստիկանության հետ, այսօր կրկնակի ուժեղացված ստուգայց է կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ մասնագիտական թիմը շրջել է Ազատամարտիկների զբոսայգում և իրականացված մշտադիտարկումների արդյունքում գրանցել դիմակները ոչ ճիշտ կրելու, երբեմն նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը խախտելու դեպքեր։

Տեղում տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ ցուցումներ և բաժանվել մեկանգամյա օգտագործման դիմակներ։

Վարչական շրջանում տեսուչներն իրականացրել են լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման վերաբերյալ։

ՀՀ բոլոր մարզերում ընթանում են խստացված ստուգայցեր։

  • Կիսվել: