«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ-ն կլքի ժամը 15։00-ին
Սիրելի հայրենակիցներ,այսօր ժամը 15:00 ից Ուժեղ Հայաստանի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին:
16:00 կլինենք Վաղարշապատի դատարանի առջև։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղեկացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ օգոստոսի 7–ին խորհրդարանում չեն լինի, ժամը չորսին կլինեն Վեհափառի դատական նիստին։ Հատկանշական է, որ այսօր տեղի է ունենալու ԱԺ երրորդ փոխխոսնակի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ընտրությունը։



